Աբովյանում 29/07 ընտրատեղամասի մոտ էր նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը, որ «եկել էր բորդյուրին նստած հաստավիզների գտնելու»:

Սակայն «բորդյուրին նստած հաստավիզների» փոխարեն Կիզիրյանը դիտողություն է արել եզրաքարերին նստած լրագրողներին։

Լրագրողները երբ այդ դիտողության համար բացատրույթյուն պահանջեցին, նա ասաց․ «Ահազանգ ա եղել, որ հաստավիզները ճամփին նստած են՝ բորդուրների վրա, ձեր լրագրողները էին նստած բորդուրին, դիտողություն եմ արել, որ բորդուրին չի կարելի նստել, հերի՞ք ա ձեզի»: