Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն առաջատարը գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանն է: Ձայների հաշվարկման գործընթացը շարունակվում է: Հիմնական մրցակցությունն ընթանում է Վահագն Գևորգյանի և ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև: Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: