Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իշխանական ուժի թեկնածուի շտաբի պետի   մեքենան  այրվել էինչի  պատասխանատվությունը  որոշ  շրջանակներ  փորձում  են  բարդել  տուժողի   հիմնական  մրցակցի`  գործող  քաղաքապետ  Վահագն  Գևորգյանի  վրա։ Խնդրի շուրջ ArmDay.am-ը զրուցել է  Գևորգյանի  հետով  ստեղծված  իրավիճակում  ակնկալում է  պատկան  մարմինների  կողմից  պատշաճ արձագանք։ 

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը, Աբովյանի գործող քաղաքապետը պատասխանեց, — «Նախ և առաջ արձանագրված միջադեպի կապակցությամբ հայտնում ենք մեր վրդովմունքն ու խստորեն դատապարտում ենք ատելության ու անհանդուրժողականության խոսքի տարածման կամ բռնի գործողությունների որևէ դրսևորում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ակնկալում ենք իրավապահների համակողմանի և օպերատիվ գործողությունները՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքների շուտափույթ բացայատման և մեղավորներին պատժելու ուղղությամբ»։  

Մեզ հետ զրույցում Վահագն Գևորգյանը անդրադարձավ նաև բամբասանքներին՝ նշելով․ «Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի քաղաքական շահարկումներից և սլաքները իմ կամ մեր   թիմի կողմն ուղղելու ցանկացած փորձից»։