Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Հարցազրույցի ընթացքում բանախոսները պատասխանել են լրագրողների տարաբնույթ հարցերին։ Ասուլիսի տեսանյութը ներկայացվում է ստորև։