Հունիսի 8-ին վաղ առավոտից համապետական շաբաթօրյակին միացել է նաև  Երևանը: Մեկնարկել և նախապես հասցեագրված տարածքներում իրականացվում են սանմաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մաքրությանը միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով: Շաբաթօրյակին մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, զինվորականներ: