Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Անգրագիտությունը և դիլետանտությունը մեծ թափ են առել Հայաստանի իշխանական վերնախավում,որն օր օրի ավելի զավեշտալի և վախենալու բնույթ է ստանում…Սրանց ապաշնորհ գործնեությունն ուղղակի վտանգավոր է մեր երկրի համար…Հատկապես,տարատեսակ ,տգետ և տաֆտոլոգիա հիշեցնող մտքերով են հիմնականում աչքի ընկնում ԱԺ-ում “Իմ Քայլը” դաշինքի պատգամավորները…
Սեփական առաջնորդին՝Նիկոլ Փաշինյանին քծնելու և “մարմնին” մոտ գնտվելու համար ինչի ասես չեն դիմում նրանցից շատերը…Նրանց շարքին կարելի է դասել նաև այդ նույն խնբակցության պատգամավորուհի, ադրբեջանագիտուհի Տաթև Հայրապետյանին…Սույն կոյունլույագետուհին հունիսի 7-ին “Տեսակետ” մամուլի ակումբում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.”Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական մամուլում լուսաբանման տեսանկյունից ավելի բարձր դիրքերում է,քան Ալիևը”…Այո՛,սա Հայաստանի ԱԺ պատգամավորուհին է ասում,ով,ինչպես կարելի է ենթադրել,գլխավոր ադրբեջանագետուհին է ԱԺ-ում Փաշինյանին սատարող խմբակցությունում…Չեմ զարմանում երեսփոխանուհու այս հայտարարությունից,քանի որ մոտ երկու տարի առաջ “բախտ” եմ ունեցել Ծաղկաձորում դասախոսների և ուսանողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ունկնդրել այս փորձագետ կոչվածի դասախոսությունը…Եթե ասեմ,որ դա սարսափելի էր,շատ մեղմ կլինի…Տիկնոջ մատուցաված պրիմիտիվ դասախոսությունը “կոմիքսային” էր ,որին բավական բացասական արձագանքեցին ուսանողները… Հավելեմ,որ ադրբեջանագետուհու “մանկապարտեզային” դասախոսության գլխավոր մեխը՝հայտնի ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի նկատմամբ փորձագետի սիրո և հարգանքի արտացոլումն էր…Տիկին-ադրբեջանագետուհին մտածում էր,որ այդտեղ գտնվողներից ոչ մեկը չի ճանաչում իր ծաղրանկարիչ-կուռքին,որին նվիրեց իր անզուգական դասախոսության ժամանակի 90 տոկոսը և բավական մանրամասն ներկայացրեց ծաղրանկարչի գործերից մի քանի՝հուզառատ մեկնաբանություններով համեմված…
Իսկ հիմա էլ,բախտի բերմամբ հայտնվելով ԱԺ-ում սույն ադրբեջանագետուհին իր մտքի գոհարներով է կիսվում ԶԼՄ-ների հետ և էլ ավելի խայտառակում մեզ… Տ.Հայրապեոտյանի տեսակետին կարող են հավատալ միայն նրա նմանները ,և ես նպատակ չունեմ նույնիսկ օրինակներով հերքելու այդ անմեղսունակությունը…
Երեսփոխանուհու պարզաբանումից միայն մի բան չհասկացա…Ո՞ւմ ի նկատի ունի տիկին Տաթևիկն Ալիև ասելով՝հայր Ալիևին՝Հեյդարին,ով Բաքվում սրբացված է,թե որդուն՝կիսաստված Իլհամին,որոնց վերաբերյալ ալիևյան ԶԼՄ-ներում գրեթե ամեն օր համապատասխան հոդվածներով են հանդես գալիս… Հուսանք,Փաշինյանին կուռք դարձրած սույն կերպարն այնքան համեստություն կունենա,որ ՀՀ վարչապետին կտեղադրի հայր և որդի Ալիևների մեջտեղում…
Ի դեպ,լավ կլինի պատգամավորուհին նաև այն եզակի օրինակները ներկայացնի,թե կոնկրետ,որ քայլերի համար է ազերիական մամուլը հրճվանքով խոսում Փաշինյանի մասին…
ՀՀ վարչապետի որոշ կադրերն ուղղակի աղետ են…Ու այս մակարդակի երեսփոխանը կարո՞ղ է ինչ-որ մի օր ԵԽԽՎ-ում բանակցել կամ հակադարձել Սամեդ Սեիդովին,Գանիրա Փաշաևային կամ էլ ինչ-որ այլ ազերի և թուրք պատգամավորի…
Իշխանության հարգելի ներկայացուցիչներ… Փաշինյանին քծնեք այլ մեթոդներով…Ադրբեջանում ատում են ամեն հայկականը,այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին…
Չեմ զարմանա,եթե մի օր էլ ադրբեջանագետուհի Տաթևը հայտնի,որ Լեյլա Ալիևան երազում է Մարիամ Փաշինյանի հայրիկի նման հայրիկ ունենալ,իսկ Մեհրիբան խանումն էլ Աննա Հակոբյանի ամուսնու նման ամուսին,որի պատճառով էլ Ալիևների ընտանիքի կողմից վերահսկվող ադրբեջանական գրեթե ամբողջ լրատվական դաշտն,ըստ պատգամավորուհու,այդպես գովերգում է Նիկոլ Փաշինյանին…
Հ.Գ.Իսկ եթե լուրջ…Իշխանության հարգելի ներկայացուցիչներ… Փաշինյանին քծնեք այլ մեթոդներով…Ադրբեջանում ատում են ամեն հայկականը,այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին…