Կառավարությունում տեղի է ունեցել Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրին նվիրված քննարկում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին անցկացրել է քննարկում` նվիրված Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Քննարկմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի ոլորտի, Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ:

Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ընթացքի մեջ գտնվող տրանսպորտային բարեփոխման ծրագրի եւ նոր երթուղային ցանցի առանձնահատկությունները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առաջարկվող լուծումների վերաբերյալ: