Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016թ. դեկտեմբերի 9-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հունիսի 5-ին, ժամը 09.40-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Շվեդիայի Թագավորության 40-այա քաղաքացի Սեջեդ Ս.-ն: