Մատենադարանի գիտաշխատող, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը դատի է տվել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին։ Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

Վարչական դատարան ներկայացված հայցը պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին է։

NEWS.am–ի հետ զրույցում Սահակյանը հայտնեց, որ Տեր–Ղեւոնդյանն իր համբավն արատավորել է 2019թ. ապրիլի 6–ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Ըստ հայցվորի՝ Տեր–Ղեւոնդյանն իր ելույթում հայտարարել է, որ իբր Սահակյանը Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբը հիմնել է՝ ճնշում գործադրելով հանգուցյալ  տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, խաբեությամբ,  շանտաժով եւ բանսարկությամբ։