»»»Միջադեպ` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ

Միջադեպ` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քիչ առաջ Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Մասնավորապես` միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում, որտեղ մեծ թվով ոստիակններ են ժամանել:

Դեպքից մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն, որի զլմ-ների հետ կապերի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը«Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում միջադեպ է տեղի ունեցել. «Տեղեկությունն այս պահին ստուգվում է»,-նշեց Ջանոյանը:

«Փաստինֆո»-ն փորձեց Արտակ Սարգսյանի հետ կապ հաստատել դեպքի մանրամասների վերաբերյալ իրեն հայտնի դարձած հանգամանքները ճշտելու համար, բայց հեռախոսահամարն անհասանելի էր:

Մանրամասներն ավելի ուշ:

2019-06-05T23:43:09+04:00June 5 23:43|Պատահարներ|Comments Off on Միջադեպ` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ