Ազգային ժողովում պատգամավորական մանդատը վայր դրած Նարինե Խաչատուրյանին (Թուխիկյան) կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից Արթուր Հովհաննիսյանը։

Արթուր Հովհաննիսյանը ՀՀ Կառավարության «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարիեն Խաչատուրյանը (Թուխիկյանը), հայտարարել է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը: