Ամստերդամում դանակահարված ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նա մասնավորապես, գրել է. «Կապնվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարեւոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Նիդեռլանդների ողջ թագավորությունն, այժմ, քննարկում է մեր հայրենակցի արարքը։

Հիշեցնեմ, եր երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մելը վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, ովքեր փորձում էին կողոպուտ կատարել»: