Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման և ծեծի 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի 2-ական, սպանության, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ազատությունից ապօրինի զրկելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: