Այսօր՝ մայիսի 31-ինխորհրդարանի հերթական նիստում   նիստում իշխանական պատգամավոր Համազասպ  Դանիելյանի  և «Լուսավոր Հայաստան»  խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև  թեժ բանավեճ տեղի ունեցավ։  Դանիելյանն ամբիոնին էր մոտեցել մեկ բաժակ մածունով՝ կոչանելով Մարուքյանին չթունավորել միջավայրը։

«Իմ քայլի» պատգամավորը,  խոսքն ուղղելով Մարուքյանինասաց,-«Ի՞նչ կմնա կլասիկպատգամավորիցեթե նա «կլասը» գցի և «կլասը» վերանաԿոչ եմ անում աշխատանքայինմիջավայրը չթունավորել»։

Մարուքյանն էլիրեն հատկացված ելույթի ժամանակ անդրադառնալով իր հեասցեին ուղղվածնկատառումներինպնդեցոր Համազասպ Դանիելյանը մեծ գայթակղություն ունի իր հաշվինինքնահաստատվելու և իր հաշվին հայտնի դառնալու:

«Դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեքոր իմ կլասիկի մակարդակին հասնեք», — հավելեցՄարուքյանը: