», Մարզեր, Ֆոտոշարք»Անվճար WiFI զբոսայգում․HouseNET-ի անակնկալը՝ արմավիրցիներին

Անվճար WiFI զբոսայգում․HouseNET-ի անակնկալը՝ արմավիրցիներին

HouseNET ընկերության անակնկալը Արմավիրի մարզի բնակիչներին։ Ընկերությունը մայիսի 28-ից սկսած Արմավիրի քաղաքային զբոսայգում տրամադրել է անվճար WiFI։ Ընկերության տնօրեն Արման Ստեփանյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որն քաղաքային զբոսայգում անվճար ինտերնետ տեղադրելու որոշումը ընկերությանն է եղել, ինչը բնակիչների կողմից ողջունվել է։ «Մեր գործունեությունը մշտապես միտված է եղել բարելավելու բնակիչների՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ անգամ դրսում մարդիկ հաճախ են օգտվում ինտերնետ ծառայությունից։ Մեր նպատակն այն է, որ այգի այցելողները եւս հնարավորություն ունենան օգտվելու անվճար WiFI ծառայությունից»,- ասաց Արման Ստեփանյանը։ Հարցին, թե այլ քաղաքներում նախատեսված են նմանատիպ ակցիաներ, ընկերության տնօրենը նշեց, որ առաջիկայում անվճար ինտերնետ ծառայություն կլինի նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր եւ Էջմիածին քաղաքների տարբեր հատվածներում։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը եւս ողջունում է ընկերության այս քայլը։ Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ բնակիչների կողմից արդեն իսկ հասցրել են դրական արձագանքներ ստանալ։ «Հանդիպել եմ իրենց կազմակերպության ներկայացուցիչների հետ, առաջարկել են այգում WiFi կապ ունենալ: Բնականաբար համաձայնել ենք: Շատ ողջունելի քայլ է իրենց կողմից, բնակչության կողմից հասցրել ենք արդեն դրական արձագանքներ ստանալ: Այգին հիմա լավ ժամանցի վայր է դարձել, քաղաքացիները ընտանիքներով զբոսնում են այգում»։