Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված Ռիմա Եգանյանը դադարեցնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ռիմա Եգանյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի´ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեզ համագործակցության, վստահության և փոխըմբռնման համար։  Շնորհակալ եմ նաև նախարարության և համակարգի ընկերությունների աշխատակիցներին տարիների համատեղ աշխատանքի համար։  Բոլորիս նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- գրել է Եգանյանը: