ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Մեզ մոտ սկսվում է հանրակրթական չափորոշիչների փոփոխության գործընթացը, որը հետևողականորեն նախապատրաստվել է վերջին մեկ տարվա ընթացքում:

Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների և միջազգային փորձագետների կողմից, և կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը։

Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը։

Այսօր ելույթ ունեցա ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակման և փորձարկման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՆ և ՀԲ կողմից կազմակերպված ուսումնական ծրագրերի լրամշակման սկիզբն ազդարարող աշխատաժողովին։