Մայիսի 22-ին անասնաբուժական մի կլինիկայի բժիշկ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձը, օգտվելով կլինիկայի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատասենյակից գողացել է իր բջջային հեռախոսը, անձնագիրը, սոցքարտը եւ այլ փաստաթղթեր:

Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 29-ին իր տնից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: