Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի հրաժարականին:

«Պարոն Հարությունյանը ծառայել է Ազգային անվտանգության ծառայության մարմիններում շուրջ 35 և ավելի տարի, և նա զեկուցագրով դիմեց իրեն երկարամյա ծառայության կապակցության խնդրանքով, որը և բավարարվեց»,- ասաց Ա.Վանեցյանը:

Հիշեցնենք, Արզուման Հարությունյանը նույն օրը հրաժարական ներկայացրած ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: