Անցյալ շաբաթ Հունգարիան պաշտոնապես ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս պահի դրությամբ Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը գրանցել է 12 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ + Հայաստան։

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բագակայությամբ համապատասխան տեղեկություններն ինձ հասնում են միջկուսակցական խողովակներով Բրյուսելից եւ Բուդապեշտից»։