Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 03:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Քանաքեռավանի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 2 ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Polo» մակնիշի (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «Lada Priora» մակնիշի (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1991 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնելով մոտակա ձորակը (1 մ խորություն)՝ շրջվել։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: