Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի հանրապետություն։ Irakanum.am-ի թղթակիցը Նոր- Սուլթանից հայտնում է, որ այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել ղազախական «Խաբար 24» հեռուստաընկերությանը, որից հետո մեկնել է Ղազախստանի նախագահի նստավայր։
Այսօր առավոտյան տեղի է ունեցել նաեւ Հայաստանի ղեկավարի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկանի հանդիպումը։
Քիչ առաջ Անկախության պալատում մեկնարկեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհիդի նիստը՝ նեղ կազմով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում որոշվել է մեդալով պարգեւատրել Նորսուլաթան Նազարբաևին ԵԱՏՄ-ի ստեղծման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար։

ԵԱՏՄ նիստ

Gepostet von Paylak Fahradyan am Dienstag, 28. Mai 2019