Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման մեկնարկից մի քանի րոպե առաջ քաջալերանքի խոսք է հղել ակումբակիցներին Թվիթերում արած գրառումով․

«Առաջ, «զինագործներ», դուրս եկեք խաղադաշտ եւ նվաճեք այդ տիտղոսը մեր ակումբի, մեր երկրպագուների եւ մեր սիրելիների համար։ Ամբողջ սրտով ձեզ հետ եմ»։

Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

Բաքվում ընթացող «Չելսի» — «Արսենալ» խաղում հաշիվը դեռ չի բացվել։

Ver imagem no Twitter