Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը։ Այս մասին Factor.am-ի փոխանցմամբ ասել է Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:

Նշենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պարգեւատրման արարողություն է կազմակերպել: Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անվան շքանշանով պարգեւատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակացության ընդլայնման եւ կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Rusarminfo-ն էլ գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգեւատրման մասին նախագահական հրամանագրում նշված չի եղել, եւ նա շքանշան չի ստացել: