«ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:

Մինչ այդ, թերթը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարան` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, եւ հետաքրքրվել, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։

Թերթը նաեւ հետաքրքրվել էր` արդյոք ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցելու են այս գործով լսումներին, քանի որ մասնակցել են 2008թ.-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը:

«Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով»,- ասվում է ՍԴ կողմից ուղարկված պատասխանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: