Երեւանում, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան 27 շենքի 9-դ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս եւ կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, եւ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզում են բնակարանատիրոջ ինքնությունն ու արդյոք հրդեհի հետեւանքով տուժածներ կան։