Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նախկինում այնքան   օրինախախտումներ ու անօրինականություններ են եղել, որ այժմ քննիչերը ծանրաբեռնվածությամբ աշխատում են, ավելին՝ անհրաժեշտ է եղել քննիչների  քանակն ավելացնել։

«Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017 թվականի ընտրությունների հետ կապված` քրեական գործ հարուցվի», —  ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ քրեական գործեր կարող են հարուցվել նաև այլ ընտրությունների վերաբերյալ:

Ալեն Սիմոնյանը նշեց՝  1996 թվականից սկսած մինչև վերջին ընտրությունները Հայաստանում չի եղել որևէ ընտրություն, որը ՀՀ քաղաքացու մոտ վստահություն է առաջացրել։

«Ես այն մարդն եմ, որ լրագրողներին կոչ եմ արել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին երբեք նախագահ  չանվանել, որովհետև երբևիցե Ռոբերտ Քոչարյանը չի հաղթել Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին: Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին, առավել ևս՝ Րաֆֆի Հովհաննիսյանին», —  ընդգծեց Ալեն Սիմոնյանը։