Մայիսի 28-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Բեկնազարյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել` 19:15-ին:

Այրվել են տանիքի մոտ 10 քմ և կառուցատարրերի մոտ 4 քմ հատվածները: