Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր: Օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը: