Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց՝ դեմ չէ, որ պատգամավորներն էլ վեթինգի ենթարկվեն։

«Եթե այդպիսի առաջարկ կա, որ պատգամավորներին էլ վեթինգի ենթարկել, կարող ենք քննարկել, ես խնդիր չունեմ ընդհանրապես: Ես որեւիցե խնդիր չունեմ որեւիցե պաշտոնյայի հետ կապված վեթինգ կիրառելու հարցում: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում ամենահարուստ մարդիկ, նրանց 90 տոկոսը եղել  է պետական պաշտոնյա, ու հասկանալի է, թե որտեղից այդ գումարները»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե իշխող ուժը ցանկանո՞ւմ է քաղաքական հաշվեհարդար տեսնել,   ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, որ հետագայում նաեւ ՀՀԿ-ի օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին դատե՞ն,   ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․  «Եթե քաղաքական հաշվեհարդար անելու ցանկություն ունենայինք, շատ շուտվանից կանեինք:

Այսօր մեր քաղաքացիները մեզ մեղադրում են նրանում, որ մեզ մոտ թավիշը շատ է, ասում են՝ նվազեցրե՛ք թավիշը։  Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում եւ այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում», —  եզրափակեց Ալեն Սիմոնյանը։