Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար: Աս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Ազատություն» կուսակցությունը աջակցել է ընդդիմադիր Սոցիալ դեմոկրատների կողմից արված այդ առաջարկին:

Ավստրիայի նախագահը հիմա պետք է որոշի, թե ով պետք է լինի կանցլեր: Այդ ղեկավարը կգլխավորի կառավարությունը մինչ սեպտեմբերին սպասվող ընտրությունները:

Կուրցը, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, հետպատերազմյան Ավստրիայի պատմության առաջին կանցլերն է, որը կորցրել է վստահության քվեն: