Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցավում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնից հեռանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես շատ ցավում եմ Թերեզայի համար, նա ինձ շատ է դուր գալիս»,- ասել է ԱՄՆ ղեկավարը մայիսի 24-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, Ճապոնիա մեկնելուց առաջ:

«Նա շատ էր աշխատում: Ես նրա հետ կհանդիպեմ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է Թրամփը: