Մայիսի 23-ին, ժամը 12:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:15-ին:

Այրվել է փայտե տնակը (մոտ 9 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: