»»»Հրազդանի կիրճում օգնության ձայներ են լսվել. BMW-ն ընկել է գետը. զոհվել է ոստիկանության օպերլիազորը. Կա վիրավոր

Հրազդանի կիրճում օգնության ձայներ են լսվել. BMW-ն ընկել է գետը. զոհվել է ոստիկանության օպերլիազորը. Կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն եւ օգնության կանչեր են լսվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Արսեն Վարդանյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Արսեն Վարդանյանը եւ ուղեւոր Լեւոն Ֆ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել ավտոմեքենայի վրա։

Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա.Վ.ին եւ Լ.Ֆ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

«Արմենիա» ԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա.Վ.-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ.Ֆ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ի փրկարար ծառայության խումբը կռունկի միջոցով գետից դուրս է բերել ավտոմեքենան։ Աղբյուրի  տեղեկություններով՝ մահացած Արսեն Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։

2019-05-22T10:13:26+04:00May 22 10:12|Պատահարներ|0 Comments