»»»Դավթաշեն գյուղի մոտ մեքենան շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց

Դավթաշեն գյուղի մոտ մեքենան շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ.) շրջվել է:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Հ.Մ.-ն հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

2019-05-22T11:50:00+04:00May 22 11:41|Պատահարներ|Comments Off on Դավթաշեն գյուղի մոտ մեքենան շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց