»»»Վանաձորում բախվել են երթուղային «Газель»-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ

Վանաձորում բախվել են երթուղային «Газель»-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ

Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 21:00-ի սահմաններում Բաղրամյան կամրջի վրա բախվել են Վանաձորի թիվ 5 երթուղին սպասարկող «Газель»-մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mersedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, «Газель»-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

armtimes.com

2019-05-21T22:33:15+04:00May 21 22:41|Պատահարներ|0 Comments