»»»Մահվան ելքով վրաերթ Երեւանի Սեբաստիա փողոցում

Մահվան ելքով վրաերթ Երեւանի Սեբաստիա փողոցում

20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 21:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում: Երեւանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Ն.-ը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, չի դիմել փախուստի, զանգել է շտապօգնություն, եւ դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս պահին պարզում են հետիոտնի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2019-05-21T23:04:40+04:00May 21 23:15|Պատահարներ|0 Comments