Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել  ոստիկանության կենտրոնական բաժնում: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։

Մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ  նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։