»»»Դանակը կոխել է դոշի մեջ․ Վարդան Ղուկասյանը՝ եղբորորդու հետ կատարված դեպքի մասին

Դանակը կոխել է դոշի մեջ․ Վարդան Ղուկասյանը՝ եղբորորդու հետ կատարված դեպքի մասին

«Գիշերը Վահեի խցի դուռը բացել են և քնած մարդու վրա հարձակվել՝ Սաֆարովի դեպքի պես։ 150 կգ–անոց հաղթանդամ տղամարդը քնած սկսել է խփել քնած Վահեին. փորձել է սպանել, վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, դանակը ծռվել է, քանի որ տղան պայքարել է»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ում եղբորորդու նկատմամբ մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում։ Վարդան Ղուկասյանը պնդում է, որ  խցի դուռը միտումնավոր են բաց թողել։

Հիշեցնենք, որ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտված Ղուկասյանի եղբորորդին՝  Վահե Ղուկասյանը։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնել էին,  որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների միջեւ։

2019-05-21T12:39:47+04:00May 21 12:39|Իրավական, Պատահարներ|Comments Off on Դանակը կոխել է դոշի մեջ․ Վարդան Ղուկասյանը՝ եղբորորդու հետ կատարված դեպքի մասին