SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների այրվածքներով։

Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։