»»Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո…ժողովուրդը պետք է լավ ապրեր…ու՞ր է:

Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար…  Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր: Լավ հետո՞…

Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների և ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո և քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ:

Հ.Գ.
Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգևորվի: Սա էլ կանցնի…
Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ…»:

2019-05-20T15:35:34+04:00May 20 15:35|Հասարակություն|0 Comments