Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  Արթուր Մկրտչյանին և Տիգրան Պարսիլյանին ազատել է Արարատի մարզպետի տեղակալների պաշտոններից:  Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս ազատումներից։

Նկատենք, որ  Մկրտչյանն ու Պարսիլյանն աշխատանքից ազատվեցին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրված դատաիրավական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո։ Արարատի երկու փոխմարզպետների ազատման պատճառն այն է, որ նույն այդ մարզում դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետի կոչը պատշաճ չի կատարվել, ինչն էլ առաջացրել է Փաշինյանի զայրույթը, ով որոշել է Գարիկ Սարգսյանի երկու տեղակալներին միանգամից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Կառավարության տարածած հաղորդագրությունում որեւէ կերպ նշված չէ փոխմարզպետների ազատման պատճառը։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետների փոխարեն Գարիկ Սարգսյանին չի ազատել մարզպետի պաշտոնից ըստ էության պայմանավորված է այն հանգամանքով, որ Սարգսյանը համարվում է վարչապետի թիմակիցը։

Նշենք, որ երկու փոխմարզպետներն էլ նշանակվել էին հեղափոխությունից հետո։

Irakanum.am