»»»Որ գործոններն են նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը

Որ գործոններն են նվազեցնում աշխատանքի արդյունավետությունը

Վերջին ուսումնասիրությունները խոսում են ազատ գրաֆիկով և հեռավոր աշխատանքի տարածման աճող ժողովրդականության մասին: Այնուամենայնիվ, մեծամասնությունը գիտակցաբար կամ պարտադրված դեռ աշխատում է գրասենյակներում: Եվ շատ առավելությունների հետ մեկտեղ նրանք բախվում են այնպիսի բացասական գործոնի, ինչպիսին է աշխատանքից անընդհատ շեղվելը: Եվ մենք խոսում ենք ոչ միայն ընդհանուր գրասենյակների տարածքների (այսպես կոչված բաց տարածքների) մասին, որոնք վերջին շրջանում հաճախ համարվում են աշխատողների միջև անհատական տարածության բացակայությունից առաջացած արտադրողականության նվազման պատճառ:

Poly և Future Workplace ընկերությունների վերջին միջազգային հետազոտությունը ցույց տվեց, որ ժամանակ առ ժամանակ գրեթե բոլորը շեղվում են աշխատանքից (հարցվածների 99% -ը դա ընդունում է): Այնուամենայնիվ, նրանցից միայն 61% -ն է աշխատում բաց տարածքներում: Հարցմանը մասնակցում էին 11 երկրներից 515 հազ. գրասենյակային աշխատողներ, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Ավստրալիան:

Հիմնական շեղող հանգամանքը ոչ թե պատուհանից եկող աղմուկն է, կամ սենյակի ջերմաստիճանը, այլ մեր սեփական գործընկերները: Հարցվողների մեծամասնությունը (76%) խոստովանել է, որ իրենց շատ, կամ չափազանց շատ է խանգարում գործընկերների՝ բարձրաձայն հեռախոսազրույցները: 65% -ին խանգարում է գործընկերների միջև ընթացող խոսակցությունները: Համեմատության համար հարցվողների միայն 26% -ին շեղում է սուրճի մեքենայի ձայնը, իսկ յուրաքանչյուր երկրորդը դժգոհում է երեխաներից ու կենդանիներից, որոնց երբեմն կոլեգաներն իրենց հետ բերում են աշխատավայր։