»»»Հայկ Սարգսյանի պատասխանը Քոչարյանի պաշտպաններին

Հայկ Սարգսյանի պատասխանը Քոչարյանի պաշտպաններին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին։

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքյան իր էջում։

Ի  դեպ, Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ սա նրա երկրորդ գրառումն է։ Առաջինը, որը նա գրել է իր անունից, ջնջել է։

2019-05-18T12:48:16+04:00May 18 12:48|Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն|Comments Off on Հայկ Սարգսյանի պատասխանը Քոչարյանի պաշտպաններին