Նոր Նորքի իրավասության դատարանի մոտ իրավիճակը լարված է: Ոստիկանությունը քիչ առաջ կոչ արեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին և նրա դեմ ակցիա իրականացնողներին չխախտել ոստիկանական պատնեշը: Ոստիկանությունը հայտարարեց, որ տարածքը մանրամասն տեսագրվում է և բոլոր նրանք, ովքեր կխախտեն կարգը՝ կձերբակալվեն:

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: