»»Նոր կրպակ քաղաքի կենտրոնում . Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ

Նոր կրպակ քաղաքի կենտրոնում . Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը տեղեկացնում է .

«Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է…

Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ։»

2019-05-17T17:15:30+04:00May 17 17:15|Բլոգ|Comments Off on Նոր կրպակ քաղաքի կենտրոնում . Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ