»»Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Աշոտյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Աշոտյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, «մենք անզիջում ենք» կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արդեն քանի օր է, ինչ իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հող է նախապատրաստում մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին ընդառաջ, որտեղ կքննարկվի նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, «մենք անզիջում ենք» կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:

Տղերք, ինչ կար այդ հարցում, արդեն զիջել-պրծել եք:

Մնացածը վատ խաղին լավ դեմքով ներկայանալու ապարդյուն փորձեր են, որովհետեւ եթե ձեր թեթեւ ձեռքով Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնելու այդ պաշտոնը, ապա չկա ոչ մի սկզբունքային տարբերություն, հիմա թե՞ մյուս տարի այն կփոխանցվի հաջորդող Բելարուսին, թե՞ դե ֆակտո կմնա Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարի ձեռքերում: Կրկնում եմ՝ չկա ոչ մի տարբերություն:

Իսկ տակ տված կռվից հետո բռունցքներով եւ պարզաբանում պահանջող հայացքներով ճարահատյալ քամի մի արեք, անլուրջ է»,–գրել է նա:

2019-05-17T18:20:06+04:00May 17 18:12|Քաղաքականություն|0 Comments