»»»Բերդի ԲԿ-ում ծնունօգնության համար գումար են պահանջում․ ահազանգ

Բերդի ԲԿ-ում ծնունօգնության համար գումար են պահանջում․ ահազանգ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բժշկական կենտրոնի շուրջ տարիներ շարունակ ծագած աղմուկը չի դադարում: Չնայած այն հանգամանքին, որ բժշկական կենտրոնի տնօրինությունը փոխվել է, ըստ Irakanum.am-ի ստացած մի շարք ահազանգերի հին բարքերը բժշկական կենտրոնում չեն վերացել։ Մասնավորապես մեզ ահազանգած քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ բժշկական կենտրոնում ծնունդօգնություն ցուցաբերելու համար հղիներից գումար են պահանջում։ Ի դեպ պահանջվող գումարի չափը կախված ընտանիքի սոցիալական վիճակից տարբեր է լինում։ «Վերջերս էլի բժշկական կենտրոնում ծնունօգնություն կազմակերպելու համար մաղարիչներ են ուզել։ Մենք միշտ էլ բարձրաձայնում ենք այս խնդրի մասին, բայց նախարարության կողմից պատշաճ ուշադրություն չի դարձվում»,- ասաց մեզ ահազանգաց Բերդի բնակիչը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում։
Բերդի բնակիչները դիմում են Առողջապահության նախարարությանը, կոչ անելով չհայտարարվաշ շրջայցեր եւ ուսումնասիրություններ իրականացնել, բռնելու համար այն ձեռքերը, որոնք անօրինական փողեր են աշխատում։

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականից Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկակական օգնության և սպասարկման չափորոշիչը։

Ի դեպ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բժշկական կենտրոնի շուրջ աղմուկը միայն այս հանգամքով չի ավարտվում։ Տարիներ առաջ բնակիչները բաց նամակ էին հասցեագրել այդ ժամանակվա իշխանություններին: Նրանք բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցնում, սկսած նրանից, որ հիվանդանոցում դեղատուն կա, որտեղ դեղերն առնվազն հնգապատիկ թանկ են, վերջացրած «Շտապօգնությունը» շահութաբեր բիզնես վերածելուն, հիվանդների օրգանները վաճառելուն, անալիզներ կեղծելուն եւ այլն։

Նշենք, որ բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի։ Խոսքը Համլետ Ադամյանի մասին է։ Բերդի բնակիչները նրա մասին դրական են արտահայտվում, նշելով, որ չի բացառվում, որ տնօրենը տեղի ունեցածի մասին տեղյակ չի եղել։ Հավելենք, որ Համլետ Ադամյանից մեզ պարզաբանում ստանալ չհաջողվեց, սակայն պատրաստ ենք հրապարակել նաեւ բժշկական կենտրոնի պատասխանը։

Irakanum.am