Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Նախորդ՝ մայիսի 15–ի դատական նիստում Քոչարյանի պաշտպանները շարունակեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ՝ պահանջելով կալանքից ազատ արձակել նրան։ Նշենք, որ նախքան գործը դատաքննության պատրաստելը, դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի։