»»»Քոչարյանի անհանգստությունն ու Դավթյանի հավասարակշռվածությունը

Քոչարյանի անհանգստությունն ու Դավթյանի հավասարակշռվածությունը

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- դիմելով գլխավոր դատախազին այսօր ասել է ծանր հանցանքի մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Սա առիթ էր, որպեսզի Քոչարյանի աջակիցներն ու նրանից սնվող մամուլը այն վերագրեր հաղթանակ եւ տպավորություն ստեղծեր, թե Քոչարյանի «դուխը» տեղն է։ Իրականում Քոչարյանի մեջ խոսում է ինքնապաշտպանական բնազդը։ Հայտնի խոսք կա, «գող, սիրտը՝ դող, կամ լավագույն պաշտպանությունը հարձակումն է»։ Արդարացիորեն կարելի է ասել, որ Քոչարյանի համար երկու բնորոշումներն էլ տեղի են։
Քոչարյանի կեցվածքը, ժամանակ առ ժամանակ դատարանի դահլիճում պոռթկումները վկայում են, որ նրա հոգում ներքին անհանգստություն կա։

Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն մոռացել է, որ հիմա 2000-ական թվականները չեն, եւ որ իրավապահ կառույցի ղեկավարի հետ նման տոնով ոչ միայն չեն խոսում, այլ նաեւ փոխվել են ժամանակները, որ գլխավոր դատախազներն ու մյուս պաշտոնյաները լինեն լսողի եւ կատարողի դերում, փոխվել են ժամանակները, եւ դժվար է օրը ցերեկով սրճարանում մարդ սպանել եւ մնալ անպատիժ։
Ռոբերտ Քոչարյանը ստիպված է համակերպվել այս իրավիճակի հետ։

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի վերաբերյալ նրա բնորոշմանը, ապա գլխավոր դատախազի արձագանքով եւ պահվածքով ցույց տվեց, որ ավելի բարձր դիրքերում եւ հստակ գիտի ուսադիր կրող զինվորականի կոչումը։
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ նոր է մեկնարկել, հայ հասարակությունը բազմաթիվ անգամներ է ականատես լինելու ցինիկ դրսեւորումների, «կռուտիտների», եւ սեփական եսը արժեվորելու դեպքերի։

Իրավապահներից եւ գործը քննող դատավորից պահանջվում է պահպանել հանգստություն եւ շարունակել գործել օրենքով։ Իսկ նոր Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ նախկինում զբաղեցրած դիրքի եւ ունեցած միլիարդների։

Irakanum.am

2019-05-16T22:08:35+04:00May 16 22:08|Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն|Comments Off on Քոչարյանի անհանգստությունն ու Դավթյանի հավասարակշռվածությունը